ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Կիսով չափ դատարկ, թե՞ կիսով չափ լի ...

Լքված տների, կողպեքով ամուր փակված դռների արանքում ծխացող տանիքները հեշտությամբ կարելի է հաշվել, քանի որ դրանք ընդհանուրի մեջ քիչ են: Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում մարդիկ ապրում են ամենօրյա հոգսերով:

«Արտագաղթ չկա, որովհետև մարդ չի մնացել, որ հեռանա գյուղից»

Արդեն չեն գնում, մարդ չմնաց, էլ ո՞վ գնա: Մեր գյուղը ժամանակին 180 տուն էր, որից հիմա 90 տան մեջ է մարդ ապրում, ուղիղ 377 մարդ, ահա մեր գյուղի դրությունը:

Գիշերը, որ քնում եմ սկսում եմ հաշվել: Ասածս թվերից պարզ երևում է մեր գյուղի ապագան», – նշեց Զակ գյուղի բնակիչ Մուշեղ Մանուկյանը:

Գյուղացիներն ասում են, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում բնակվող զակցիներն ավելի շատ են, քան գյուղում:

Շատերն են գնացել խոպան, արդյունքում հաստատվել այնտեղ: Որոշները փաստաթուղթ չունեն, որ կարողանան հետ գան, իսկ մյուսները՝ միջոցներ:

Մեր զրուցակիցն իր ամուսնու հետ միայնակ է ապրում: Երկու որդիները խոպան են գնացել ու չեն վերադարձել: Տարեց զույգը դժգոհում է, ինչքան է հնարավոր երեխաների կարոտով ապրել:

«Տղաներս գնացին Ռուսաստան աշխատելու ու մնացին, փաստաթղթի խնդիր ունեն, դրա համար չեն կարողանում գալ: Ճիշտ է, ամեն անգամ պարտաճանաչ մեզ փող են ուղարկում, նորմալ ապրում ենք, բայց ամեն ինչ փողով չէ, մենք ծնող ենք, կարոտում ենք», – ասաց Հայկանուշ տատը:

Այս գյուղում հպարտությամբ են նշում, իրենց դպրոցը գտնվում է բարեկարգ վիճակում, ի շնորհիվ բարերար զակցիների: «Դպրոցը նորմալ վիճակում է: Մեր գյուղի բարերարների ու պետության միջոցներով սարքեցին: Մոտավոր 75 աշակերտ ունենք, Տրկնա գյուղի երեխաներն էլ են մեր մոտ գալիս», – ասաց Դարիկո Կարապետյանը:

Չնայած կարտոֆիլի բերքահավաքն ավարտվել է, սակայն գյուղացու աշխատանքի վերջը չի երևում: Այս օրերին կանայք նկուղներում ու պահեստարաններում կարտոֆիլ են ջոկում՝ սերմացուն առանձնացնում վաճառքի կարտոֆիլից:

«Ահա տեսեք, քանակ կա, բայց որակ չկա, շատ մանր է: Ջուր չկար ջրեինք, կանաֆները խանգարված է, նոր-նոր սկսեցին սարքել, ահագին մարդ ջրեցին, որ ջրած լինեինք, շատ լավ բերք կստանաինք: Սկզբից կարկուտը ջարդեց, գարի, ցորեն, խոտ, սաղ գետնին կպավ, ճիշտ է նորից աճեց, բայց սպասված բարիքը չստացանք: Փոխանակումը շատ թանկ է, իրենց ապրանքը բերում թանկ փոխանակում են, մեր կարտոֆիլը ջրի գին հաշվում», – ասում է գյուղացիներից մեկը:

Մառախլապատ, ամպերի մեջ կորած գյուղում մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով ու խնդիրներով:

«Մենք տեղով խնդիր ենք, ուր նայում ես մենակ խնդիր է: Գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, բայց տեխնիկա չունենք: Ժամանակին ոռոգման համակարգ կար, տանջվում էինք, բայց գոնե բերք կար:

Այս տարի վառելափայտ չկա, 100 տոկոսանոց խնդիր է, թանկ է, կամազի մի շարքը 500 լարի է, այն էլ չկա», – նշում են գյուղամեջում հավաքված մարդիկ:

Աղունիկ Այվազյան

http://jnews.ge/am
Ախալքալաքի շրջան 1 Զակ 2 Ռուսաստան 2 Տրկնա 1 Աղունիկ Այվազյան 1

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին