ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

«Ջավախքի հայաթափության ծրագիրը թափ է առնում». Ջավախքի հայություն

Ջավախքում բնակվող հայությունը

Ռուսաստանի ջավախահայերը բողոք - պահանջով դիմում են Վրաստանի կառավարությանը.

«Ջավախքը գտնվում է Վրաստանի ամենախիստ բնակլիմայական գոտում:

Սարերի ծերպերին կպած, քամուց ու բքից կոշտացած ջավախքցին` գիշեր ցերեկ տառապանքով ու քրտնաջան աշխատանքով` քարից հաց է քամում:

Նրանք ապրում են ինչպես վայել է ստեղծարար ազգին, որը գիտի ուսուցանել ու արարել, ով գիտի վաստակը բարոյա - նյութական ձևով օգտագործել, ոչ թե անիմաստ վայելել ու գռփել:

Հիմա նայում եք Ջավախահայերին,

ովքեր տարիներով

կիսաքաղց վիճակում են ապրում, բայց մեքենա, տուն կամ կահույք են գնում, վերանորոգում են տները, քանի որ հայերը սիրում են կոկիկ, զարգացած ու շքեղ երևալ։

Ակնհայտ է, որ երկրի կառավարության ամբողջ բյուջեն լցվում է ջավախահայերի վարկերի ու տուգանքների հաշվին:

Վրաստանի հարգելի կառավարություն`

ի՞նչ եք ուզում մեզանից,

այս վերջին տասը տարվա ընթացքում մեզ ուղղակի զզվեցրել եք:

Եթե օրենքը նույնն է ամբողջ Վրաստանի տարածքում, ապա պատասխանեք ժողովրդին` ինչու՞ է պետության ճանապարհա - պարեկային ոստիկանության 80%-ը Ջավախքում տեղակայված:

Այսօր Նինոծմինդայում ու Ախալքալաքիում

ամեն երրորդ մեքենան

կամ ՊՈ է կամ ՃՈ, ամեն մետրի վրա վարկյանում հինգ մեքենա եք տուգանում, ի՞նչ եք ուզում Ջավախքի ժողովրդից:

Մի՞թե նույն երկրի օրենքը տարբեր շրջաններում տարբեր է կիրառվում նույն ժողովրդի համար: Ի՞նչի եք բերել լցրել մեր ժողովրդի շնչին:

Թիֆլիսում ու մյուս քաղաքներում, որտեղ էլ կանգնեցնես մեքենադ կամ ինչպես կկանգնեցնես, հետևող չկա, իսկ այստեղ միչև տուն հետևում և ուղեկցում են, նույնիսկ իրենց չվերաբերվող տեղերում, ու անմիջապես տուգանում տարբեր պատճառներ հորինելով:

Բավական է,

մեր համբերությունն էլ սահման ունի,

մի օր էլ այն կհատվի ու հետո չբողոքեք, թե Ջավախահայերը ըմբոստացել են:

Դուք դիտավորյալ ձեր ճնշումներով մեզ դրդում եք ընդվզման:

Ու երբ համբերության բաժակը լցվի, ժողովուրդը չի երկընչի, մեր ժողովուրդը գիտի տեր կանգնել իր ունեցվածքին. Բավական է, Ջավախքն ազատեք ձեր ճնշող ներկայությունից:

Ջավախահայությունը

պահանջում է

թուլացնել ամեն տեսակի լծակները ու մոռանալ Ջավախքը վրացականացնելու ծպտյալ ծրագրից: Ջավախքցին նման բան երբեք թույլ չի տա։

Արդեն բավական է, դուք դիտավորյալ հրահրում եք ժողովրդին բախումների»:

Ջավախք 10 Ախալքալաք 1 Նինոծմինդա 1 Վրաստան 5 Ռուսաստան 1 Ռուսաստանի ջավախահայեր 1